



«Լուսավորչի լույս հավատք»
Ահա այսպես է նաև անվանում
քրիստոնեությունը Հայոց մեջ
«301» նախագծի շրջանակներում թողարկվել են հուշամեդալներ՝ նվիրված Համաքրիստոնեական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայաստանցուն, ում չարչարանքներով լեցուն քարոզչության շնորհիվ Հայ ազգն առաջինն աշխարհում քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն։
Տուփին կից գրքույկում քառալեզու շարադրված է Համաքրիստոնեական Սուրբ Գրիգոր Լուսավորչի վարքի պատմությունը՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և իտալերեն լեզուներով։
Հուշամեդալի մայր օրինակն օրհնված է։





Հայաստանն աշխարհում առաջին
քրիստոնյա պետությունն է։
Քրիստոնեությունը Հայաստանում առաջացել է մ․թ․1-ին դարում, երբ, ըստ ավանդության, երկրում քարոզում էին Հիսուս Քրիստոսի առաքյալներ Թադեոսը և Բարդուղիմեոսը։ 4-րդ դարի սկզբին (ավանդական ամսաթիվը` 301 թվականին):
Հայոց Տրդատ Գ թագավորը Սբ․ Գրիգոր Լուսավորչի քարոզչության շնորհիվ մերժում է հեթանոսությունը և քրիստոնեությունը հռչակում է պետական կրոն, այսպիսով Հայաստանը դարձել է աշխարհում առաջին քրիստոնյա պետությունը։


ՈՍԿԵ ՀՈւՇԱՄԵԴԱԼ
ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈւ
ՄԵՏԱՂ
Ոսկի 585° /14K
ՏՊԱՔԱՆԱԿ
301 օրինակ
ՏՐԱՄԱԳԻԾ
ՊԱՏՎԱՆԴԱՆ
50 մմ․
Ապակի
ՔԱՇ
± 52 գր․
ԱՐԺԵՔ
2 600 000 ֏
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԸ ՁԵՌՔ ԵՆ ԲԵՐՎԱԾ




Հուշամեդալի դիմերեսին պատկերված է Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի արտաքին որմնախորշում գտնվող Համաքրիստոնեական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայաստանցու արձանը,
իսկ դարձերեսին՝ Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցին, որը կառուցվել է ի նշանավորումն Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700- ամյակին։